Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալի Բաբաջան. «Թուրքիան շահել է նավթի գների նվազումից»

Ալի Բաբաջան. «Թուրքիան շահել է նավթի գների նվազումից»
23.01.2015 | 14:20

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, թե Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների անկումից: «Մեր ամենամեծ շահույթը վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումից է եղել»,- ասել է Բաբաջանը: Նա հավելել է, որ նավթի գնի նվազումը կարող է աննշան բացասական ազդեցություն ունենալ թուրքական տնտեսության վրա՝ նավթամթերքի առևտրից ստացվող հարկերի նվազման պատճառով: Բաբաջանի խոսքով՝ թուրքական տնտեսության աճը 2015-ի համար կանխատեսվում է 4 %, սակայն դա արվել է՝ հաշվի առնելով նավթի ավելի բարձր գինը, քան դրա ներկայիս արժեքն է: Բաբաջանն անդրադարձել է ռուսական տնտեսության վրա նավթի գնի նվազման բացասական հետևանքներին՝ նշելով, որ Ռուսաստանն արտաքին առևտրի կարևոր գործընկեր է Թուրքիայի համար: «Հնարավոր է թուրքական արտահանման ծավալների նվազում դեպի Ռուսաստան, ռուս զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների նվազում՝ նրանց թվի կրճատման հետևանքով»,-ասել է նա:

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ